HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լ. Մակունց. «Կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին»

ՀՀ սահմանից չեն կարող զինվորներ գերեվարվել, դա առևանգում է:

Այս մասին Ազգային ժողովի այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով առավոտյան տեղի ունեցած միջադեպին: Ըստ ՊՆ հաղորդագրության՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի վեց զինծառայող։ 

«Դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջագային գործընկերները պատշաճ գնահատական չեն տալիս և իրերն իրենց անունով չեն կոչում»,-ասաց նա:

Մակունցը կոչով դիմեց Հայաստանի միջազգային գործընկերներին՝ հստակ դիրքորոշում հայտնել, որ Ադրբեջանն անթույլատրելի գործողություններ է իրականացնում Հայաստանի՝ միջազգայնորեն ընդունված տարածքում:

«Հանրության շրջանում կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին, և այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների: Կարծում եմ՝ հետագա լարումներից և բախումներից խուսափելու համար այն անվտանգային համակարգը, որի մաս է կազմում ՀՀ-ն, այն միջազգային գործընկերները, ում անհանգստացնում են Հարավային Կովկասում տեղի ունեցող նման անթույլատրելի գործողություններն ու զարգացումները ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, պետք է հստակ գնահատական տան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննադատել էր ՀԱՊԿ-ին ոչ օպերատիվ արձագանքի համար՝ ակնկալելով գործողությունների արագություն և հստակ դիրքորոշում: ՀԱՊԿ-ից արձագանքել էին՝ ի գիտություն են ընդունում քննադատությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter