
Կոտայքի մարզպետ է նշանակվել Ահարոն Սահակյանը
Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարն այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության որոշմամբ զբաղեցրեց Կոտայքի մարզետի պաշտոնը:
Սահակյանը ծնվել է 1980 թվականի մարտի 30-ին Գառնի համայնքում: 1996-2000 թթ. սովորել է ՌԴ Դաշնային անվտանգության իրավաբանական ֆակուլտետում, 2001-2004 թվականներին՝ Մոսկվայի Նոր իրավաբանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետում:
2001-2008 թթ. եղել է «Ազգային անվտանգության ծառայության» օպեր լիազոր: 2008-2012 թթ. «Ալֆա-Ֆարմ» ՍՊ ընկերության փոխտնօրենի պաշտոնն է զբաղեցրել: 2013-2016 թթ. աշխատել է «Կալինա-Դվին» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: 2016թ. նոյեմբերի 7-ին ստանձնել է Գառնի համայնքի ղեկավարի պաշտոնը:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ գործադիրը մարզպետի պաշտոնից ազատել է Մեսրոպ Մեսրոպյանին: Հիշեցնենք, որ վերջինս Կոտայքի մարզպետ էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 26-ին:
Մեկնաբանել