
«Եղել է աշխատանքային անհամաձայնություն». Կոտայքի նախկին մարզպետը՝ պաշտոնից ազատման մասին
Կոտայքի արդեն նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքն է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել մայիսի 10-ին: Ըստ նրա՝ եղել է աշխատանքային անհամաձայնություն՝ կապված մարզում կադրային քաղաքականության հետ:
«Իմ վերադասի կողմից առաջարկվել է տվյալ նշանակման հետ մի բան, որն անընդունելի է եղել, և ես ընդամենը պահել եմ իմ սկզբունքը: Ավելորդ քաղաքական շահարկումներից խուսափելու համար այժմ բան չեմ ասի, եթե կարիք լինի, ընտրություններից հետո ավելի կմանրամասնեմ»,- նշեց Մեսրոպյանը:
Հարցին` արդյոք վերադաս ասելով նկատի ունի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, վերջինս դրական պատասխան տվեց:
Անդրադառնալով Փաշինյանի հետ հարաբերություններին՝ Մեսրոպյյանն ասաց, որ վարչապետի պաշտոնակատարի հետ հարաբերություններն աշխատաքային են եղել:
Հիշեցնենք, որ կառավարության մայիսի 27-ի նիստում Մեսրոպ Մեսրոպյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ՝ նոր մարզպետ նշանակվեց Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը:
Մեկնաբանել