HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Լևոն Զուրաբյան. «Մենք այսօր ունենք պետություն, որի օրգանիզմն այլևս իմունիտետ չունի»

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ այսօր՝ մայիսի 27-ին, նախատեսված հանդիպումը սկսեց առավոտյան հայտնի դարձած` 6 հայ զինծառայողների գերեվարման փաստի իր մեկնաբանությամբ։

«Ինչպես իմացանք, մեր 6 զինծառայողներ այսօր գերեվարվել են: Նվաստացման ու պարտության այն շղթան, որի մեջ մենք հայտնվել ենք, արդեն երկար ժամանակ է` չի ավարտվում, ավարտ չունի: Հիմա, իհարկե, իշխանություններն ու այլ կուսակցություններ դիմելու են միջազգային հանրությանը, բայց ողբերգականն այն է, որ այդ ամենը որևէ նշանակություն չի կարող ունենալ մի պարզ պատճառով։ Մենք այսօր ունենք պետություն, որի օրգանիզմն այլևս իմունիտետ չունի»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Նրա կարծքով, միջազգային հանրությանը դիմելը ոչ մի արդյունք չի տալու, քանի դեռ Հայաստանը չի վերականգնել արդյունավետ կառավարման իր կարողությունը։

Զուրաբյանի համոզմամբ, 1998-ից Հայաստանը մտել է արկածախնդիր, ոչ ստրատեգիական մտածողության, առավելապաշտության դաշտ: Նա կարևորեց այս ընտրությունների դերն ու նշեց, որ ՀԱԿ-ն այս ընտրությունները համարում է ոչ թե սովորական ընտրություններ, այլ պետության վերականգնման օպերացիա։

«Սա հատուկ օպերացիա է երկիրը փրկելու ուղղությամբ, միայն դա է մեզ պարտադրել մտնել ընտրարշավի մեջ, քանի որ մենք տեսնում ենք, որ ալտերնատիվը պետականության փլուզումն է և նորանոր դժբախտություններ ու ողբերգություններ հայ ժողովրդի համար»,-նշեց նա։

Ըստ ՀԱԿ փոխնախագահի` կառավարող քաղաքական ուժը պետք է հասկանա, որ սթափվելու ժամանակն է։

Զուրաբյանը ցույց տվեց մի պաստառ, որի վրա ՀԱԿ-ի ընտրարշավի կարգախոսն էր՝ «Եկել է լրջանալու պահը»։ Նրա խոսքով, իրենց նպատակը Հայաստանում պետական կառավարման արագ վերականգնումն է։

Զուրաբյանը հիշեցրեց, որ Լևոն-Տեր Պետրոսյանը նախագահների համախմբման գաղափարն էր առաջ քաշել, որը Հայաստանի նախկին նախագահները չէին ընդունել:

Լուսանկարը` Լեւոն Զուրաբյանի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter