HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Աբովյան․ «Կամ մենք համարժեք պատասխանում ենք կամ թուրք-ադրբեջանական ոհմակը ճնշումն ավելացնելու է»

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունները վերլուծելու և գնահատական տալու համար պետք է հասկանալ, թե որն է դրա պատճառը։ «Հետք»-ի հետ զրույցում Արման Աբովյանն ասաց` իշխանությունները համակերպվում են, որ ադրբեջանցիները մայիսի 12-ից գտնվում են Հայաստանի տարածքում։ Ըստ նրա՝ այսօր նույնիսկ չի խոսվում Արցախի օկուպացիայից, պատերազմի ժամանակ գերեվարված հայերից։

«Պարզ է՝ ոչ ոք չի ուզում պատերազմ։ Եթե մարդ իռացիոնալ նստում և ասում է՝ դե գիտեք ինչ, պետք է լինի պատերազմ, այդ մարդը չի գիտակցում՝ ինչ է խոսում։ Դրա հետ մեկտեղ մարդ չի ուզում տան մեջ կոտորվի։ Հիմա մենք փաստացի ընտրության առաջ ենք կանգնած։ Կամ մենք համարժեք պատասխանում ենք կամ թուրք-ադրբեջանական ոհմակը քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ իր ճնշումն ավելացնելու է»,- հայտարարեց Արման Աբովյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter