HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մակունցը վստահեցնում է` Արա Այվազյանը առարկություն չի հայտնել Փաշինյանին վերջինիս առաջարկի վերաբերյալ

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստից առաջ ԱԳ արդեն նախկին նախարար Արա Այվազյանին հայտնել է իր մտադրության` ՀՀ սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին ասաց Մակունցը` ընդգծելով, որ Այվազյանի կողմից առնվազն առարկություն չի հնչել:

Հիշեցնենք, որ ԱԽ նիստում վարչապետի պաշտոնակատարի առաջարկից հետո ուղղված միջազգային հանրությանն առ այն, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի զինված ուժերը հայելային տարբերակով հետ են քաշվում ՀՀ սահմաններից և այդտեղ տեղակայվում են ՌԴ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներգրավվածությամբ դիտորդներ, Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Մնացած դրդապատճառների մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև չգիտեմ»,- ասաց նա:

Մակունցը հիշեցրեց, որ Փաշինյանի ելույթին արձագանք է հնչել թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից, թե՛ ԱՄՆ-ից, արձագանք է եղել Կանադայից, սակայն Հայաստանը պատրաստ է սկսել խոսել մնացած քայլերի մասին միայն այն դեպքում, երբ ադրբեջանական զինված ուժերը հետ կքաշվեն ՀՀ սահմաններից:

«Որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը հետ չեն քաշվել մեր սահմաններից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զորամիավորումները գտնվում են ՀՀ տարածքում, մայիսի 25-ին Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Գևորգ Խուրշուդյանը, իսկ մայիսի 27-ի առավոտյան ՊՆ-ն հայտնեց վեց զինծառայողի գերեվարման մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter