Աննա Նաղդալյանը հրաժարական է ներկայացրել ԱԳՆ խոսնակի պաշտոնից
Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ այլևս չի կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:
Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում»,- գրել է նա իր ֆեյսբուք էջում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԳՆ-ում անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպում էր ունեցել նաեւ հրաժարական ներկայացրած նախարար Արա Այվազյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել