HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը ստորագրել է Արա Այվազյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: Հիշեցնենք, որ Արա Այվազյանը հրաժարականի դիմում ներկայացրեց մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստից հետո, որտեղ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրեց սահմանային լարվածությունը հանգուցալուծելու իր առաջարկը՝ սահմանագծի երկայնքով տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող:

Այսօր՝ մայիսի 31-ին Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱԳՆ անձնակազմի հետ, որտեղ նշեց, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ 

Դրան արձագանքեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը՝ ակնկանլելով հրապարակային պարզաբանում, թե այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական եւ ազգային շահին:։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter