HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊԵԿ նախագահը հորդորում է ֆիզանձանց՝ թուրքական ապրանքներ ներկրելու փորձեր չանել

2021 թվականի առաջին հինգ ամիսներին հարկային եկամուտները կազմել են 618,4 միլիարդ դրամ, ինչը 34,8 միլիարդ դրամով ավելի է 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ և 47,2 միլիարդ դրամով ավելի է 2019-ի ցուցանիշից:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Ըստ ՊԵԿ նախագահի` կան որոշ ոլորտներ, ինչպես` զբոսաշրջությունը, որոնք կորոնավիրուսի համավարակի ազդեցությմաբ ամբողջությամմբ չեն վերականգնվել, սակայն մյուս ոլորտները հիմնականում վերականգնվել են և բնականոն հունով աշխատում են:

Հովհաննիսյանը վստահեցրեց` բարձրացել է տնտեսվարողների հարկային կամավոր կարգապահությունը, և հարկեր վճարելու մշակույթի հարցում առաջընթաց կա:

Հարցին, որ ըստ տեղեկությունների գործարար, ՔՊ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը Մեղրիում մաքսային տերմինալ է կառուցում, արդյոք ՊԵԿ նախագահը կարո?ղ է հաստատել այդ տեղեկությունը, վերջինս ասաց.

«Նման տեղեկություններ չունեմ, տերմինալ է կառուցվում, թե չի կառուցվում կամ թե ով է կառուցում: Մենք նման ընթացակարգ չունենք, որ դիմեն ՊԵԿ, նոր կառուցեն, հնարավոր է նախաձեռնեն, կառուցեն, հետո դիմեն լիցենզիայի թույլտվություն ստանալու համար: Երբ դիմեն, նոր կտեղեկացնենք, որ անձը կառուցել է մաքսային պահեստ և դիմել է ՊԵԿ-ին թույլտվություն ստանալու համար»:

2021 թվականի հունվարի 1-ից կառավարությունը սահմանափակել է թուրքական ծագում ունեցղ ապրանքների ներմուծումը: Հունիսի 1-ից Վրաստանը բացել է ցամաքային սահմանը, այս իրավիճակում ի՞նչ է անելու ՊԵԿ-ը, որպեսզի արգելված ապրանքներ չհայտնվեն ՀՀ շուկայում, հարցին ՊԵԿ նախագահը պատասխանեց․

«Սահմանափակումը գործում է և վերաբերում է նաև ֆիզիկական անձանց կողմից այդ թվում` անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկվող ապրանքների նկատմամբ, ուստի հորդորում եմ մեր քաղաքացիներին սահմանով նման ապրանքներ ներկրելու փորձ չանել, ներկրումը կարգելվի»:

ՊԵԿ նախագահի խոսքով` մաքսային հսկողությունն ունի իր կանոնները, և այդ կանոններին համապատասխան ստուգումներ կիրականացվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter