HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

2020թ․ 21 միլիարդ դրամ պարգևավճար է տրվել պետական համակարգի մոտ 20 հազար աշխատակցի

2020 թվականի ընթացքում պետական համակարգի պարգևավճարների ֆոնդը եղել է 21,19 միլիարդ դրամ կամ բյուջեի նախատեսված ցուցանիշի 96,6%-ը: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը` արձագանքելով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարցին:

Գումարը բաշխվել է պետական համակարգի 19709 աշխատակիցների միջև: Ըստ նախարարի պաշտոնակատարի` պետական համակարգում աշխատողների աշխատակիցների միջին ամսական աշատավարձը 370 հազար դրամ է (հարկերը ներառյալ), որում պարգևավճարը 93 հազար դրամ է (հարկերը ներառյալ):

Թունյանն արձագանքեց` ստացվում է, որ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը աշխատավարձի ֆոնդի մոտ 30%-ն է, 2020-ին փաստացի տրվել է շուրջ 22 միլիարդ դրամ պարգևավճար, որը բաժանվել է մոտ 20 հազար աշխատակիցների միջև:

«Ընդ որում եթե հաշվում ենք հարկերը հանած, ստացվում է մոտ 35 միլիոն դոլար, ու մեկ աշխատակցին միջինում հաշվում բաժին է ընկնում մոտ 90 հազար, հարկերը հանած` 70 հազար դրամ պարգևավաճար»,-ասաց Բաբկեն Թունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter