
Հովիկ Աղազարյան․ «50+ տոկոս կկարողանանք ապահովել․ հիմա 60 կլինի, 65 թե 56, չեմ կարող ասել»
Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չգիտի, թե ինչու իշխանության ներկայացուցիչները պատերազմից հետո Արցախ չեն այցելում։ «Հետք»-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը խոսել է Արցախի անվտանգությունից, զոհված զինծառայողների մարմինների պահման պայմաններից, գերիների վերադարձից, առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շանսերից։
Հարցին, թե ինչու պատերազմից հետո իշխանության ներկայացուցիչներն Արցախ չեն այցելում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Շատ դժվար հարց եք տալիս. ես հիմա նույնիսկ չգիտեմ՝ ինչ պատասխան տամ դրան, կդժվարանամ ասել»։
Պարզաբանող հարցին՝ ի՞նչն է խանգարում Արցախ գնալ, պատգամավորը պատասխանեց․ «Կորստի ցավն էլ կարող է մարդուն խանգարի, որ ինքն էլ հոգեբանորեն պատրաստ չլինի այնտեղ գնալ կամ, կարող է պատահի, այլ պատճառներ էլ լինեն, որ նպատակահարմար չէ այնտեղ գնալ, օրինակ։ Կարող է նպատակահարմար չէ այն պատճառով, որ այսօր Մինսկի խմբի շրջանակներում գնում են բանակցային գործընթացներ, և կարող է պատահի՝ այդպիսի քայլը խանգարի»։
Խոսելով առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շանսերից՝ Հովիկ Աղազարյանն ասաց, որ, իր կարծիքով, իշխող ուժը ընտրություններում 50%-ից ավելի ձայն կստանա, բայց դժվարանում է կոնկրետ թիվ ասել։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Մեկնաբանել