
Կորոնավիրուսից մահացածներին այսուհետ կդիահերձեն
Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 76 կողմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ երբ նոր էր տարածվել կորոնավիրուսային վարակը, օրենքում փոփոխությամբ սահմանվել էր, որ կորոնավիրուսով վարակված անձանց մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումներ չիրականացվեն: Այս փոփոխություններով հանվում է այդ արգելքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել