HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դատափորձագետ․ «Մինչև օրս 3500-ից ավել դիակների և մասունքների փորձաքննություն է կատարվել»

Հանրապետական բժշկական կենտրոնի Արարատի բաժնի վարիչ դատափորձագետ Արմեն Գևորգյանն «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ մինչև օրս Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների 3500-ից ավել դիակների և մասունքների փորձաքննություն է կատարվել, որն իրականացվել է բարդագույն փորձաքննությունների միջոցով, քանի որ դիակների մեծ մասը մասնատված են եղել:

Ինչ վերաբերում է Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստերին, Արմեն Գևորգյանը նշեց, որ այս մասին եղել է Առողջապահության նախարարի հայտարարությունը, և հարուցվել է քրեական գործ, որը նախաքննության փուլում է, և այդ փուլում տվյալ գործի վերաբերյալ իրավունք չկա որևէ մեկնաբանություն անել։

Հանրապետական բժշկական կենտրոնի Արարատի բաժնի վարիչ դատափորձագետ Արմեն Գևորգյանի խոսքով՝ աշխատել են ֆորսմաժորային իրավիճակում։

Պատերազմի առաջին իսկ օրվանից ձեռնարկել են սառնարային համակարգերի առկայության խնդրի լուծում Գորիսում, Արմավիրի մարզում, Ստեփանակերտում, Մարտունիում, ՊՆ-ի կողմից տրամադրվել են սառնարանային շարժական համակարգեր։

«Արարատ քաղաքում, Արտաշատի մարզում հպարտությամբ եմ ասում, որ վերցրել ենք միգուցե նախատեսված է եղել մրգի պահպանման համար, բայց վերցրել ենք եվրոպական ամենավերջին ստանդարտներին համապատասխան սառնարանային համակարգ, և ներկայում, ի փառս համակարգի տիրոջ, մեր զինվորների դիակները պահելու, պահպանելու համար, քանի որ նման ծավալ որևէ դիահերձարանի սառնարան հնարավոր չէր տեղավորել։ Օժանդակ սառնարանային համակարգեր պահանջեցինք և ունեցանք, կարողացանք 3 փորձագետով տիտանական քանակի դիակներ սպասարկել»,- նշեց Գևորգյանը։

Արմավիրի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանն ավելացրեց՝ քանի որ գործ են ունեցել տեղ-տեղ փափուկ հյուսվածքներից առանձնացված ոսկորային կառուցվածքի հետ, հետևապես պահման պայմաններում առաջնային է եղել, որ կարողանան պաշտպանել դիակներն արտաքին վնասվածքներից։

Փորձագետն ավելացրեց, որ Արմավիրի մարզում այսօրվա դրությամբ կա 88 դի և 58 մասունք, որոնք սառնարաններում են։ Իսկ Արարատում 10 դիակ՝ պահպանվում է Մասիսի դիահերձարանում։

Արմեն Գևորգյանի խոսքով՝ զինվորների մարմիններն իրենց մոտ են բերվել սպիտակ գույնի պոլիէթիլենային դիապարկերի մեջ, որի վրա կա թափանցիկ գրպանիկ՝ հերթական համարով, ոչ մի դիակի վրա անուն, ազգանուն չի եղել։

«Բոլոր մասունքները, դիակները կոդավորված և մատենավորված են»,- հավելեց Գևորգյանը։ Դեռևս կան մարմիններ, մասունքներ, որոնցից չեն կարողանում նմուշառում իրականացնել և այսօրվա դրությամբ չեն կարող որևէ թիվ հրապարակել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter