
Հաստատվել է կորոնավիրուսի 93 նոր դեպք, մահացել է 4 մարդ
Հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223143 դեպք, որոնցից 214268-ն` առողջացած, 4454-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3331 պացիենտ:
Ընդհանուր առմամբ՝ կատարվել 1099797 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք:
Կա 209 առողջացած և 2 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1090 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել