
Կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք է հաստատվել, մահացել է 5 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք, ընդհանուր՝ 223212 դեպք, որոնցից 214504-ն` առողջացած, 4463-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3154 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 1104999 թեստավորում: Երեկ կատարվել է 2448 թեստավորում: ԱՆ-ն հայտնում է, որ 141 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 5 դեպք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել