HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեր-Պետրոսյան․ «Այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենավտանգավոր ընտրությունները»

«Սրանք սովորական ընտրություններ չեն։ Շատ պայթյունավտանգ վիճակ է Հայաստանում։ Առայժմ, իմ կանխազգացմամբ, այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները»,- այս մասին Հայ Ազգային Կոնգրեսի ծրագրի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ առաջին նախագահ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության եւ պատրաստ են ամեն ինչի․ «Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։ Երկու կողմն էլ դիմելու է ցանկացած քայլի իր նպատակին հասնելու համար»։

Առաջին նախագահը կոչ արեց որևէ մեկի խոսքին չհավատալ և նշեց, որ երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու։ 

«Մենք տեսել ենք արդեն՝ նրանց ազնիվ խոսքն ինչ է արժեցել մեր ժողովրդի համար։ Հիշեք՝ Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանն ինչ խոստումներ է տվել, և որն է մինչև վերջ կատարել, էդպիսիբան գոյություն չունի։ Նրանք ասել են մի բան, արել են մի բան։ Ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում»։

Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ այս իրավիճակից դուրս գալու՝ ճգնաժամային կառավարության իր առաջարկը լավագույն միջոցն էր։ Եթե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համաձայնեին իր առաջարկին, «Փաշինյան երևույթը» կվերանար Հայաստանից, նախկին նախագահները հանգիստ ետ կքաշվեին, բայց նրանք մերժեցին այս առաջարկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter