HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեր-Պետրոսյանը խղճահարությունից ելնելով է մերժել Փաշինյանի բանավեճի առաջարկը

Հայ Ազգային կոնգրեսի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ՀՀ առաջին նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու են ինքն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերժել Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի առաջարկը։

«Քոչարյանն իր ոճով կամ իր էությամբ հոյակապ պատասխան տվեց, ասեց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի, այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ՝ ցանկացած զինատեսակով, այսինքն՝ պարսատիկից մինչև ատոմային ռումբ։
Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով։ Խղճացի, որովհետև էդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, էդ ես չեմ ասում, ինքն է ասում», - ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը եւ հիշեցրեց Փաշինյանի խոսքն իր մասին, երբ վերջինս նշել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը «վատ խասյաթ» ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter