HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի երեք տեղակալներն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել

ԱԳ նախարարի երեք տեղակալները` Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը և Արմեն Ղևոնդյանն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել: Դրանք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Այն ստորագրվել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: 

Մայիսի 31-ին Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում էր ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ, որտեղ նշել էր, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ 

Նույն օրը հրաժարական էր ներկայացրել նաեւ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter