ԱԳ նախարարի 3 տեղակալ ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Գագիկ Ղալաչյանը հունիսի 8-ին ազատվել են զբաղեցրած պաշտոնից։ Որոշումները ստորագրել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Այն ստորագրվել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել