HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Աբրահամյան․ «Կրակելը կամ ուժի կիրառումը բոլոր առումներով արդարացված էր»

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը գտնում է, որ այսօր անհրաժեշտ է ՀՀ զինված ուժերը բերել մարտունակության բարձր աստիճանի, պետք է վերադարձնել ԶՈւ-երի ոգին, որով մի շարք խնդիրներ լուծումներ կստանան։ Այս մասին Տիգրան Աբրահամյանն ասաց «Հետք»-ի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի սահմանին տիրող և չհանգուցալուծվող իրավիճակի մասին։

«Ես հասկանում եմ, որ մեր ժողովուրդը հոգնել է պատերազմից, զոհերից, գերեվարումներից և այլն, բայց սա մենք որևէ ձևով չենք կարող կանգնեցնել եթե չկա, կարճ ասած, դիմադրություն»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ երկու ճանապարհ կա։ Առաջինը՝ փորձել հնարավորինս կարճ ժամկետում բանակցություններով հասնել ադրբեջանական զորքերի՝ ելման կետին վերադարձին։ «Չլինելու պարագայում մենք չունենք այլ տարբերակ, քան ուժի կիրառման միջոցով նրանց վերադարձնել ելման դիրքեր, որովհետև հակառակ դեպքում այս ներթափանցումներն ավելի են խորանալու»,– ասաց Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի թեկնածուն չի կարծում, որ մայիսի 12-ից սկիզբ առած սահմանային լարվածության պայմաններում կարող էր հայկական կողմի կրակելու իրավունքը խնդիրներ առաջացնել, քանի որ չկա ավելի թանկ բան քան տարածքային ամբողջականությունն է։

«Այս պարագայում բոլորի համար ակնհայտ է, դրա մասին միջազգային տարբեր հայտարարություններ հնչեցին, որ Ադրբեջանը խախտել է մեր տարածքային ամբողջականությունը։ Եվ նշված պարագայում կրակելը կամ, այսպես ասեմ, ուժի կիրառումը բոլոր առումներով արդարացված էր»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter