HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՀԱԿ թեկնածու․ «Գերության մեջ պահ է գալիս՝ ցանկանում ես առավոտյան չարթնանալ»

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի 31-րդ համար, Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ գերեվարված և դեկտեմբերի 14-ին հայրենիք վերադարձած Պերճ Ավետիսյանն այսօր՝ հունիսի 8-ին, ՀԱԿ-ի քարոզարշավի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով վարչապետի պաշտոնակատարը ասում էր՝ «գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար»։

Ըստ Ավետիսյանի՝ պատերազմ անցած, մանավանդ գերության մեջ հայտնված մարդու նկատմամբ այդպիսի արտահայտություն երբեք չի կարելի անել: Դա անընդունելի արտահայտություն է, որ նա ուղղել է գերու հասցեին։

«Ոչ ոք, ով գերության մեջ չի եղել, երբեք չի կարող ասել, թե նա ինչպես է զգում իրեն այնտեղ, արդյոք վերադառնալուն պես իր էդ պահվածքը իրեն կներեն։ Երբ մարդ գերության մեջ է լինում և գիշերը քնում է, մի պահ է գալիս, որ նա ցանկանում է առավոտյան չարթնանալ, որ այդ դժվարությունները չնկատի, չզգա»,- ասաց նա։

Լուսանկարը՝ Պերճ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter