HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Քանի՞ մարդ ես գտել, որ թալանող է եղել». Սերժ Սարգսյան

«Պատիվ ունեմ» դաշինքը Արագածոտնի մարզում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, որի ընթացքում քննարկված թեմաներից մեկը վերաբերում է Հայաստան բերած զենք-զինամթերքներին։

ՀՀ երրորդ նախագահի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ստել է, որ իրենց իշխանության ընթացքում ավելի շատ զենք են բերել։ «Իրենք ոչ մի բան էլ չեն բերել, պատերազմի ժամանակ չեմ ժխտում, գուցե տվել են ինչ-որ բան։ Բայց ինչ՞ են բերել, նախ մեր ծրագիրն են քանդել, եւ մեր թողած փողերով գնացել չորս հատ ինքնաթիռ են գնել, առանց զինամթերքի, որ նկարվեն ինքնաթիռի ֆոնի վրա», - նշեց Սարգսյանը։

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Սերժ Սարգսյանը հարց հնչեցրեց, որ վերջինս ասի՝ քանի՞ փամփուշտ է ստացել, որպես ռազմատեխնիկական օժանդակություն։ Նրա խոսքով՝ ռազմատեխնիկայի պայմանագրերն իրենք կնքել են 2016-17թթ.-ին եւ նույնիսկ այդ պայմանագրերը նոր իշխանությունը փոխել է. «Ի՞նչ են նրանք բերել, թող ասի՝ ի՞նչ են բերել։ Եթե էս թեման մինչեւ վերջ հասցնի, ես թվեր կհրապարակեմ։ Էշ-էշ խոսում է՝ թալանել են, բա 3 տարի է էդ թալանածը չե՞ս գտել: Քանի՞ մարդ ես գտել, որ թալանող է եղել։ Թող ասի՝ քանի փամփուշտ է բերել, որպես ռազմատեխնիկական օժանդակություն, քանի՞ արկ.....»,- նշեց Սարգսյանը։

Լուսանկարը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter