
Գրանցվել է կորոնավիրուսի 99 նոր դեպք. մահացել է 11 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 99-ով՝ ընդհանուր կազմելով 223 384: Նախօրեին կատարվել է 3530 թեստավորում (ընդհանուր՝ 1 111 596): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 11 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 4474 է:
Առողջացել է ևս 81 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 214 690-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3129 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել