HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը վստահեցնում է` մտադիր են նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ

«Առաջիկա տարիներին պլանավորում ենք նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 85 հազար դրամ»: Այս մասին Մարալիկում նախընտրական հանդիպմանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նվազագույն թոշակն էլ կառավարությունում մտադիր են 43 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ: Փաշինյանն ընդգծեց` իր կառավարության իրականացրած թոշակի բարձրացումներն իրեն չեն գոհացնում, ապա հավելեց` Հայաստանում թոշակներն այնքան  ցածր են, որ «մի տասը տարի էլ դեռ պիտի ավելացնեն, որ արժանապատիվ ինչ-որ չափ լինի»:

Փաշինյանի խոսքով` վերջին երեք տարիների ընթացքում կառավարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին 1360 կմ ճանապարհ է կառուցել, ըստ նրա` այդքան ճանապարհ չի կառուցվել նախորդող տասը տարիներին:

«Նկարում, ասում են` քանդված ճանապահ կա, բա դուք էնքան եք քանդել, որ 10 տարի պիտի սարքենք, որ էդ բոլորը սարքվի»,- ասաց Փաշինյանը` արձագանքելով ընդդիմախոսներին: Փաշինյանը վստահեցրեց` առաջիկա հինգ տարվա ընթացքում մտադիր են պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցել 2600 կմ ճանապարհ:

Լուսանկարը` ՔՊ ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter