HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարդևանյանն ասում է, որ անձնագրային վարչությունը արցախցիներին կամայականորեն է տեղեկանք տալիս

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մեկ դեպքում Արցախից ժամանած քաղաքացիներին տրամադրում է տեղեկանք ժամանակավոր ընտրողների ցուցակում ընդգրկվելու և ընտրելու իրավունք ունենալու համար, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ։ Այսպիսի հայտարարություն արեց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը դաշինիքի կենտրոնական շտաբում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։

Արամ Վարդևանյանի համար անհասկանալի է, թե անձնագրային վարչությունը ինչ չափանիշներով է առաջնորդվում և ինչպես է որոշում՝ մեկին տալ ժամանակավոր տեղեկանք, իսկ մյուսին՝ ոչ։ Նա մտավախություն ունի, որ վարչությունում հավանաբար ճշտում են, թե նա որ քաղաքական ուժին է պատրաստվում ընտրել, ապա նոր որոշում են կայացնում։ Այս հարցում Արամ Վարդևանյանը լուրջ ռիսկեր է տեսնում։ Ըստ Վարդևանյանի՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրավոր է այս խնդրի վերաբերյալ արձագանք ներկայացնել, քանի որ խոսքը հազարավոր մարդկանց մասին է։

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ Արամ Վարդևանյանն արձանագրեց, որ ինքը դեռ չի տեսել ընդդիմադիր մի քաղաքական ուժի, որն իր հավաքների և հանդիպումների ժամանակ այնպիսի հռետորաբանություն օգտագործի, որն օգտագործում է Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ գործող իշխանությունները իրենց քարոզարշավն ամբողջությամբ կառուցում են ընդդիմության դեմ ատելություն գեներացնելու միջոցով, և դա ըստ Արամ Վարդևանյանի՝ պայմանավորված է ընդդիմադիր ուժերի օրեցօր աճող վարկանիշով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter