HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ագնեսա Խամոյան․ «Եթե Քոչարյանը գա, պատերազմ չի լինելու»

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը կարծում է, որ եթե գործող իշխանությունները մնան, ապա կորցնելու ենք նաև Արցախի մնացած մասը։ Այս մասին Ագնեսա Խամոյանն ասաց «Հետք»-ի հետ զրույցում՝ նշելով, որ ընտրություններից անմիջապես հետո նախ պետք է ներազգային համերաշխություն հաստատել։ 

«Խոստանում ենք արժանապատիվ խաղաղություն, որովհետև խաղաղությունը կարող է նաև ծնկաչոք լինել, ինչպես այս իշխանությունն է ասում, եկեք այսպես ապրենք, այսպես ծնկաչոք, Ադրբեջանն ու Թուրքիան ինչ ուզեն՝ տանք, միայն խաղաղ ապրենք»,- նշեց պատգամավորի թեկնածուն։

Նա կարծում է, որ Հայաստանը պատերազմ սկսել չի կարող օբյեկտիվորեն, քանի որ բանակն այն վիճակում չէ, որ պատերազմի։ «Եթե Քոչարյանը գա, պատերազմ չի լինելու։ Բանակցությունների միջոցով, մեր գործընկերների միջոցով, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի միջոցով պետք է սկսվեն բանակցություններ, ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասաց Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ բանակցություններով պետք է նվազագույնը Հադրութի և Շուշիի վերադարձ լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter