
ԱԺ-ում մեծամասնություն չկազմելու դեպքում Տեր-Պետրոսյանը կհրաժարվի պատգամավորական մանդատից
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին իր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ «Հետքի» թղթակիցը հարցրեց` խորհրդարան անցնելու դեպքում կվերցնի՞ իր պատգամավորական մանդատը, թե՞ կփոխանցի ցուցակի մեկ այլ թեկնածուի: Առաջին նախագահը կատակով ասաց՝ նայած ինչ կտան, ձրի՞ տամ մանդատը։
Կատակելուց հետո Տեր-Պետրոսյանն ասաց, որ եթե իր կուսակցությունը՝ ՀԱԿ-ը, խորհրդարանական մեծամասնություն կազմի, ինքը դուրս չի գա։
«Դուք ուզու՞մ եք, որ ես դուրս չգամ։ Դե ուրեմն էնպես արեք... [որ դուրս չգամ՝ խմբ.]»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել