HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նիկոլ Փաշինյանը մինչև այսօր էլ դեռ չի հասկացել Ղարաբաղի հարցը». Լևոն Տեր-Պետրոսյան

Լևոն Տեր-Պետրոսյանի` հունիսի 10-ին հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ «Հետքի» թղթակիցը Հայաստանի երկրորդ նախագահ Լևոն Տեր-Պետրոյանին խնդրել է մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը, որ իր դիրքորոշումն Արցախյան հարցում եղել է այն, որ Արցախը պետք է տալ Ադրբեջանին և հարցը համարել լուծված։ 

Պրն նախագահ, Դուք ասացիք, որ Փաշինյանը քաղաքականությունից բան չի հասկանում։ Նա ձեզ հետ որոշ ճանապարհ է անցել, այդ ընթացքում նա չի՞ հասցրել լիարժեք պատկերացում կազմել Արցախյան խնդրի վերաբերյալ:

Արցախի կարգավորման խնդրին էքսպերտային մակարդակով տիրապետում է 6 հոգի. ես, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, որը մասնակցում էր բանակցություններին, մեր արտգործնախարար Օսկանյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Վազգեն Սարգսյանը։ Հիմա նույնիսկ 3 հոգի չի տիրապետում դրան։

Կողքին լինելը, միասին ճանապարհ անցնելը ոչինչ չի նշանակում, ամեն մեկն իր գործն ուներ։ Փորձագետի մակարդակով եմ ասում։ Էսպես, ականջի ծայրով գիտեին ինչ-որ բաներ։ Չկարծեք, որ շատ էին էսպիսի փորձագետները։ Ռուսաստանում կար մեկը՝ Կազիմիրովը, փայլուն փորձագետ էր, Միացյալ Նահանգներում կար շատ լավ փորձագետ, էլ ուրիշ չեմ էլ հիշում։ Նիկոլ Փաշինյանը մինչև այսօր էլ դեռ չի հասկացել Ղարաբաղի հարցը։

Լուսանկարը Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter