HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Գագիկ Ծառուկյանը հանդիպեց տավուշցիներին

Գագիկ Ծառուկյանը, Տավուշում իրականացրած քարոզարշավի ընթացքում անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին, ասաց, որ պետք է լինել միասնական, չբաժանվել սև-սպիտակի, իմ ու քո չանել։ Նրա խոսքով՝ պետք է լինի մեկը, որը ոչ թե միայն խոսի, այլ համոզի ժողովրդին, քաղաքական գործիչներին, որ պատրաստակամ է իր կապերով, հնարավորություններով, երաշխավորությամբ անվտանգություն ապահովել, գումարներ բերել։ Ըստ Ծառուկյանի՝ ժողովրդից ամեն 3-ից 2-ը վարկ ունի, և պետք է կատարել այնպիսի քայլեր, որ ժողովրդի դեմքին ժպիտ գա։ «Պետք է քայլեր անել, որ Էդ ծանրության տակից դուրս գան, որ փողոցում չմնա․․․ պետք է քայլեր ձեռնարկել, որոնց մասին մենք մեր ծրագրում գրել ենք»,- նշեց Ծառուկյանը։

Ծառուկյանն ասաց, որ պետք է բարձրացվեն թոշակները, քանի որ 20 հազար դրամով մարդը չի կարող ապրել, սակայն նորից նշեց, որ առաջնայինն անվտանգության ապահովումն է։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով՝ ոլորտային փոփոխություններ պետք է կատարվեն, փոփոխվի առողջապահական համակարգը, որ մարդիկ կարողանան պետպատվերով բուժվել։

Ծառուկյանը հավելեց, որ երբեք չի ասել այնպիսի բաներ, որոնք չկարողանա անել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter