HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյան. «Էսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ կիլերի են նման, քան՝ լրագրողի»

Մենք ոչ միայն պետական կառավարման ոլորտում գտնվող օղակներում կարգուկանոնի խնդիր պետք է դնենք, այլ ավելի լայն շրջանակներում:

Այս մասին Դիլիջանում քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Հայաստանի լրատվական դաշտը, կներեք արտահայտությանս, վերածվել է  իսկական աղբանոցի: Մենք տեսնում ենք հետևյալը՝ ինչպես կարգավորել այդ դաշտը, մենք  պետք է նաև լրագրողական հանրությանը քաջալերենք, նաև օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի ստեղծվեն էթիկայի կանոններ հենց լրագրողական համքարության կողմից, էթիկայի կանոնների պահպանման որոշակի մեխանիզմներ և նաև այդ կանոները խախտելու դեպքում՝ որոշակի սահմանափակումներ»,- ասաց Փաշինյանը:

Նա հարց հնչեցրեց, թե ինչու պետք է պետական պաշոնյան հետևի էթիկայի  վարքականոնին, իսկ լրատվական դաշտում նման կանոններ ու պատասխանատվության միջոց չլինեն:

«Էսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ կիլերի են նման, քան լրագրողի»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ մինչ այժմ թավշյա հեղափոխություն էր հարկավոր, որպեսզի հանրության պոտենցիալն ի ցույց դրվի, սակայն Կառավարությունն արձանագրեց, որ վերջին 30 տարիների ընթացքում կառավարման կաստայական համակարգ է երկրում ձևավորվել: 

Հիշեցնենք, որ այսօր քարոզարշավի հինգերորդ օրն է, Փաշինյանը քարոզարշավը սկսել էր հունիսի 7-ին Արմավիրի մարզից, հունիսի 8-ին Արագածոտնի մարզում էր, հունիսի 9-ին` Շիրակի մարզում, երեկ` Լոռու մարզում, այսօր՝ Տավուշում, երեկոյան հանրահավաք է սպասվում մարզկենտրոն Իջևանում:

Մեկնաբանություններ (2)

George
Of course a professional liar and big representative of YELLOW MEDIA cannot tolerate FREEDOM of SPEECH. In fact the PM himself is the 'real garbage dump' and a disgrace for Armenians!
Gergen donoyan
For God sake, shut up Baron Pashinyan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter