HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «2008 թվականից հետո իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել»

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառում է, որ իշխանության գալու դեպքում Հայաստանում կլինեն արտոնյալ անձինք։ Այս մասին Քոչարյանը խոսեց Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե նա երաշխավորու՞մ է արդյոք, որ մեր երկրում բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ։ 

Քոչարյանը նշեց, որ եթե այս երևույթները չլինեին, 2018 թվականի ապրիլյան իրադարձություններն էլ չէին լինի (բողոքի ակցիաներն ու իշխանափոխությունը)։ 

«Դուք երբևիցե լսե՞լ եք իմ ընտանիքի անդամի կամ բարեկամի, հարազատի կողմից որևէ լկտիություն, որևէ տեղ»,- հարցրեց Քոչարյանը նույն քաղաքացուն, ինչին ի պատասխան վերջինս բացասական պատասխան տվեց՝ միևնույն ժամանակ ավելացնելով, որ երկրորդ նախագահի ընտանիքի անդամները պարկեշտ են եղել, բայց այլ արտոնյալներ եղել են։ 

Քոչարյանը քաղաքացուն հարց ուղղեց, թե որ ժամանակաշրջանը նկատի ունի՝ 1998-2008-ը՝ իր նախագահության տարինե՞րը, թե՞ դրանից հետո։ Քաղաքացին պատասխանեց՝ այս վերջին տարիները։

«2008 թվականից հետո ես իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել։ 2009-ից մինչև 2018 թվականը նույնիսկ շփումներ չեմ ունեցել, որովհետև շատ բաներ կար, ինչի հետ համաձայն չէի, դրա համար ուղղակի շփումներ չէի ունենում։ Եվ հիմա ասում եմ՝ բացառվում է, որ մենք նման կարգի դրսևորումներ թույլ տանք, դա միանշանակ է»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքն այսօր՝ հունիսի 11-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզում է։ Բացի Եղվարդից, այսօր հանդիպումներ և հանրահավաքներ են նախատեսված Նոր Հաճնում, Աբովյանում, Չարենցավանում և Հրազդանում։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter