HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Ներդրումներ չեն լինի, եթե ներդրողների նկատմամբ չլինի հարգալից վերաբերմունք»

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանում ներդրումային միջավայրը բարվոք վիճակում չէ, քանի որ երկրում անորոշություն է տիրում, իսկ անկանխատեսելի սցենարների դեպքում ոչ ոք չի ցանկանում ներդրումներ անել։ Այս մասին երկրորդ նախագահը հայտարարեց Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իրենց թիմը գալիս է բոլորի համար խաղաղ աշխատանք ապահովելուՆա ասում է՝ գիտի, որ Աբովյանն արդյունաբերական քաղաք է և բնակիչների գլխավոր խնդիրներից մեկը աշխատատեղերն են, բայց ըստ Քոչարյանի՝ քանի դեռ չկան ներդրումներ, աշխատատեղեր էլ չեն լինելու։

«Ներդրումներ չեն լինելու, եթե այսպիսի տնտեսական քաղաքականություն վարվի, եթե երկիրը լինի անկանխատեսելի, ներսում լարված։ Եվ եթե ներդրողների նկատմամբ չլինի հարգալից վերաբերմունք, ապա ներդրումներ էլ չեն լինի»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը՝ հավելելով, որ գործող իշխանությունները չեն հարգում ոչ ոքի՝ ո՛չ աշխատատեղ ստեղծողներին և ո՛չ էլ աշխատողներին։ Ըստ Քոչարյանի՝ այս իշխանությունները ստեղծող չեն, ավիրող են։

Ռոբերտ Քոչարյանը ելույթի վերջում երդվեց, որ եթե քաղաքացին իր քվեն վստահի «Հայաստան» դաշինքին, ապա իրենք այդ վստահությունը չեն չարաշահի։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքն այսօր՝ հունիսի 11-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզում է։ Աբովյանից առաջ դաշինքը եղել է նաև Եղվարդում և Նոր Հաճնում։ Այսօր հանդիպումներ են նախատեսված նաև Չարենցավանում և Հրազդանում, իսկ 19։00-ին կկայանա Քոչարյանի և մյուսների հանրահավաքը Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter