HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Պետք է աշխատատեղեր ստեղծել, որպեսզի Հայաստանում ներգաղթ սկսվի». Գագիկ Ծառուկյան

«Առօրյա կյանքում շփվում եմ տեսնում եմ, մարդիկ աշխատանք են ուզում, մենք պիտի մարդկանց կարողանանք ապահելով աշխատանքով հիմնական մասնագետներ, վարպետներ չկան, մարդիկ գնացել են, քանի որ աշխատանք չկա, մարդիկ գնացել են արտագնա աշխատանքի,որպեսզի իրենց տունը պահեն, էսօր էստեղ մասնագետ չկա, ուզենաս գտնես` չկա»,-այսօր՝ հունիսի 11-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում կայացած քարոզարշավի ժամանակ նշեց ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ պետք է աշխատատեղեր ստեղծել, որ Հայաստանում ներգաղթ սկսվի ու հանրապետությունում սովորած մասնագետները ստիպված չլինեն աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնել։

Բոլոր սահմանային գյուղերի ու մարզերի երիտասարդները, Ծառուկյանի խոսքով, երկրից դուրս են գալիս, քանի որ Հայաստանում զարգանալու հեռանկար չեն տեսնում։

Նրա կարծիքով՝ պետք է օգտագործել երկրի բնական պաշարները, ստեղծել աշխարհի մասշտաբով պահանջարկ ունեցող արտադրանք, որը կիրացվի միջազգային շուկայում։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter