
«Գյուղնախարարությունը պետք է վերաբացվի». Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հունիսի 11-ին Եղեգնաձորում կայացած քարոզարշավի ժամանակ նշել է, որ պետք է վերաբացել գյուղնախարարությունը։ Նրա խոսքով՝ մեծ ներդրում պետք է արվի գյուղատնտեսության զարգացման համար։
«Պետք է կազմակերպվի հատուկ վարչություն, որը կզբաղվի ընդունմամբ, որը պետք է ուղարկի պահածոների գործարան, որը պետք է փաթեթավորվի, կաարողանանք Ռուսաստան ուղարկել, արաբական երկրներ ուղարկել, արաբական երկրները օրական 2000 տոննա պտուղ բանջարեղեն ա մթերում, կարելի է մարդկանց գումար տրամադրել գարնանը վարելու, ցանելու, սերմի համար, դեղորայքի համար, հնարավորություն տան գյուղացուն մինչև աշուն համ իր պարտքը փակի, համ ավելացած գումարը պահի, իր ընտանիքի հոգսերը հոգա»,- նշեց նա։
Նրա կարծիքով՝ մարդկանց պետք է հնարավորություն տալ զարգացնելու գյուղատնտեսությունը։
ԲՀԿ ղեկավար նկատում է նաև, որ Հայաստանում պարարտանյութի խնդիր կա, որի պատճառով էլ մարդիկ չեն կարողանում հողագործությամբ զբաղվել։
Ըստ նրա՝ Հայաստանում բոլոր ոլորտներում թերացումներ կան. «Ցու'յց տվեք մի ոլորտ, որն արդյունավետ աշխատում է, և էդ ոլորտի հետ զբաղվողները գոհ են»,-ասաց նա։
Խոսելով առողջապահության մասին՝ Ծառուկյանը նշեց, որ այդ ոլորտը Հայաստանում ծանր վիճակում է գտնվում։ Քանի որ մարդիկ տարիներ շարունակ դգոհում են պետպատվերի շրջանակներում տրամադրվող բուժօգնությունից, առաջարկում է պետպատվերի փոխարեն հիվանդանոցային բուժումը դարձնել անվճար։
Մեկնաբանել