HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«00-ն կապի մեջ է». Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է

Այսօր` հունիսի 12-ին, Հայաստանի և Արցախի ազգային հերոս, Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է: Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վայսելիա քաղաքում: Սովորել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում, ապա ընդունվել է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիայի փոխարեն մեկնել է Արևմտյան Հայաստան` Վասպուրականի ժայռափոր դամբարանների ուսումնասիրման համար:

Ի դեպ, Մոնթեի հեղինակած «Ուրարտական ժայռափոր դամբարանները. նկարագրություն և վերլուծություն» գիտական աշխատանքը հրատարակվել է Մոնթեի զոհվելուց հետո` 1995 թվականին:

Մոնթեն Հայաստան է եկել 1991 թվականին` Արցախյան ազատամարտին մասնակցելու համար, հիմնել է «Հայրենասերների» ջոկատը, ապա ստանձնել Մարտունու շրջանի պաշտպանությունը: Մոնթեն առանցքային դեր է ունեցել նաև Քարվաճառի ազատագրման մարտում: Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում` ադրբեջանական զրահամեքենայի(ԲՄՊ) կրակոցից: Հետմահու արժանացել է բարձրագույն զինվորական պարգևների` հայկական երկու պետությունների կողմից:

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչներն, ի պատիվ հրամանատարի, քաղաքն անվանում են Մոնթեաբերդ:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter