HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Գագիկ Ծառուկյանը հորդորում է անպայման մասնակցել ընտրություններին ու ընտրել այն ուժին, որին հավատում են

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը հունիսի 12-ին շարունակվեց Արարատի մարզում՝ Արտաշատ քաղաքում։ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում անդրադարձավ կուսակցությունների ու դաշինքների  նախընտրական ծրագրերին ու նշեց, որ շատ կարևոր է, որպեսզի թեկնածուները կարողանան մանրամասն ներկայացնել, թե ինչ ծրագրեր ունեն ապագայի հետ կապված։ Առանձնացրեց մի քանի կետեր, որոնց, իր կարծիքով, պետք է ուշադրություն դարձնի ամեն կուսակցություն։

«Ի՞նչ է անելու, ի՞նչ ծրագրով է մոտենալու, գումար որտեղի՞ց է բերելու, ո՞վ է գումար տրամադրելու, ինչպե՞ս է ապահովելու անվտանգությունը, ո՞ր պետությունների հետ է լինելու համագործակցությունը, մենակ ասելով չի, պետք է վստահ լինի, որ իր ասածները կարող է իրականություն դարձնել, կարճ ժամանակում, որպեսզի ժողովրդի սպասելիքներն արդարանան»,- նշեց նա։

ԲՀԿ ղեկավարը քարոզարշավի մասնակիցներին հորդորեց անպայման մասնակցել ընտրություններին ու ընտրել այն ուժին, որին հավատում են։

«Լսում եմ, որ ասում են՝ չենք գնալու ընտրության, բա ձեր փոխարեն ո՞վ ա ընտրելու, հո չեմ ասում՝ եկեք ինձ ընտրեք։ Ես ձեր Ծառուկյանն եմ, ոչ մի կապ չունի, իմ կոլեկտիվում էլ, իմ թիմում էլ դուք պետք է որոշեք՝ ում եք ընտրում»,-իր խոսքում նշեց նա։

Ծառուկյանն ասաց, որ իր կապերը, ծանոթություններն ու հնարավորությունները օգտագործելով՝ երկրում իրավիճակը կարող է փոխել դարձնելով ավելի լավը։ Նրա խոսքով լավ ապագա ունենալու համար քաղաքացիները ընտրության գնալիս պետք է հաշվի առնեն թեկնածուների պրոֆեսիոնալիզմն ու տարբեր ոլորտներում նրանց արդյունավետ աշխատանքը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter