HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Սերժ Սարգսյան. «Ինչու՞ 15 հոգի, էդ քարտեզները շատ-շատ ավելի մեծ հնարավորություն էին տալիս»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անդրադարձել է 15 գերիների վերադարձին։ Սարգսյանը նշել է, որ տեղեկություն չկա, թե քանի հոգի են դեռեւս գտնվում գերության մեջ եւ քանիսն են սպանվել. «Էս իշխանության թերություններից մեկը կայանում է նրանում, որ այդ ամբողջ տեղեկատվությունը նրանք փակ են պահում։ Էն թվերը, որ ես ասում եմ, իրավապաշտպան կառույցների աշխատանքի արդյունք է։ Պարզվում է, որ ունենք Ադրբեջանի կողմից պաշտոնապես ճանաչված գերիներ՝ 60 հոգի, ունենք տեսագրություններ՝ 30 հոգի, իդենտիֆիկացված եւս 47 հոգի։ Մենք չգիտեն՝ քանի գերի ունենք, էս իշխանությունների առաջին խնդիրը դա պիտի լիներ, ութ ամիս է՝ ի՞նչ են արել», - նշեց Սարգսյանը։

Նա կոչ արեց քաղաքական ուժերին՝ չշահարկել գերիների եւ վերադարձածների անունները քարոզարշավի ընթացքում։

Անդրադարձավ նաեւ ականապատված տարածքների քարտեզներին, նշեց, որ 30 տարի այդ տարածքները ականապատվել են. «Պատկերացնու՞մ եք՝ էդ քարտեզներն իրենցից ինչ արժեք են ներկայացնում։ Մի քանի հարց է առաջանում՝ ինչու՞ 15 հոգի, էդ քարտեզները շատ-շատ ավելի մեծ հնարավորություն էին տալիս, քան 15 գերեվարված սպա ու զինվոր վերադառնային, բայց էդպես է, Ադրբեջանն ինչ պայման դնում է, ժողովրդական լեզվով ասած՝ ինչ դնում են վզին, անցնում է։ Անցնում է, որովհետեւ ունակություն չունեն բանակցելու, որովհետեւ չգիտեն՝ ինչը ինչի դիմաց է փաստարկներ բերելու։ Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչի՞ ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն Ալիեւի հետ պաս տալով իրար հետ խաղու՞մ են»,- նշեց Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Քարվաճառն առանց կրակոցի հանձնվել է Մոնթեի ծննդյան օրը, իսկ մահվան օրը քարտեզները նվիրել են, որի մեջ մտնում են այն հատվածը, որտեղ զոհվել է Մոնթեն. «Եթե էդքան խելք ունենային, էդքան ինֆորմացիա ունենային, սենց կանեի՞ն։ Նրանց համար ուրիշների կյանքը ոչինչ է, մենակ կառչած մնամ աթոռներից, պատասխանատվության չկանչվեն»,- նշեց Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter