HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Խոշորացված համայնքների ղեկավարների համար չափորոշիչներ ենք սահմանելու»

Խոշորացված համայնքների ղեկավարների համար պետք է չափորոշիչներ սահմանել։ Այսպիսի հայտարարություն արեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Դիլիջանում նախընտրական հանդիպման ժամանակ արձագանքելով քաղաքացիներից մեկի հարցին։

Ինչ վերաբերում է փոքր համայնքներին, Քոչարյանն ասաց, որ այդ դեպքում ճիշտ չի համարում չափորոշիչներ սահամանել, քանի որ առանց այդ էլ ընտրության հնարավորությունը այդ համայնքներում քիչ է և միգուցե չլինի մեկ մարդ, որը կհամապատասխանի սահմանված չափորոշիչներին։

«Մենք ունենք մեկ ուրիշ խնդիր, որը չափազանց կարևոր է և պետք է հնչեցնել։ Երբ ուղղակի նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար և մնում է մեկ տարի, տարիուկես, ինչպես Իջևանում։ Ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը ճանապարհ է շրջանցելու շատ պարզ ժողովրդավարական օրենքի նորմը, որ համայնքի ղեկավարը պետք է ընտրվի, և այդպիսի օրինակները բազամթիվ են։ Դա մի հնարք է՝ ԺՊ-ին ասում են՝ տեղդ պնդացրու, լծակներդ շատացրու, հետո ընտրություն կանենք՝ կընտրվես։ Հետո ասում են՝ մի վեց ամիս էլ կերկարաձգենք, հետո նորից վեց ամիս ու դառնում է մշտական ղեկավար»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ սա ավելի վտանգավոր երևույթ է, քանի որ ո՛չ չափորոշիչներ կան, ո՛չ էլ ժողովրդի վստահությունը։ 

Եզրափակելով խոսքը՝ «Հայաստան դաշինքի առաջնորդը վերահաստատեց այն միտքը, որ մեծ համայնքների դեպքում պետք է ղեկավարների համար չափորոշիչներ սահմանել և իրենք իշխանության գալու դեպքում անելու են դա։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքն այսօր՝ քարոզարշավի 7-րդ օրը, Տավուշի մարզում էր։ Նախքան Դիլիջանը՝ դաշինքի ներկայացուցիչները քաղաքացիների հետ հանդիպումներ են ունեցել Նոյեմբերյանում, Բերդում և մարզկենտրոն Իջևանում։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter