HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը` քաղաքացիներին. «Գնա´ և քվեարկի´ր քո օգտին»

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոնտեքստն այն է, թե արդյոք ժողովուրդը կշարունակի լինել իշխանություն, թե ոչ»:

Նման կարծիք հայտնեց Արարատի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ոչ թե կոչ ենք անում, որ գնաք ու քվեարկեք մեր օգտին, այլ ասում եմ` գնա՛ և քվեարկի՛ր քո օգտին: Երրորդ քվեաթերթիկի վրա ճիշտ է ֆորմալ առումով երեք անուն է գրված` Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Լիլիթ Մակունց, բայց իրականում այս քվեաթերթիկի վրա ձեզնից յուրաքանչյուրի անունն է գրված»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի համոզմամբ` իր իշխանության տարիներին գործարարության համար ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները, գործարարը մի խնդիր ունի` հարկեր վճարել և այդպիսով դառնում անձեռնմխելի:

«Հիշում եք ես մի արտահայտություն էի արել ժամանակին` ճամպրուկներով կառավարական շենքեր փող տանելը, էսօր քրեական գործեր կան, որոնք էդ մասին վկայում են: Շատ հայտնի նախկին օլիգարխներ դրա մասին ցուցմունք են տվել, նրանցից մեկը մահացավ, հույս ունենք հիվանդության պատճառով, և ոչ թե այլ միջամտությունների, բայց այդ ամենը պետք է հետաքննվի»,- ասաց նա:

Վարչապետի թեկնածուն հույս հայտնեց, որ քաղաքացիները հունիսի 20-ին կգնան ընտրատեղամասեր և կվերահաստատեն ժողովրդի իշխանությունը` իրականացնելով պողպատյա հեղափոխություն:

Փաշինյանը հայտնեց, որ Կառավարությունը պատրաստվում է 2022 թվականից հետո ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխային ամիսը վճարել 50 հազար դրամ, իր խոսքով, պետական տուրք` մինչև առնվազն չորս տարեկանը:

Փաշինյանը քարոզարշավը սկսել էր հունիսի 7-ին Արմավիրի մարզից, հունիսի 8-ին Արագածոտնի մարզում էր, հունիսի 9-ին` Շիրակի մարզում, հունիսի 10-ին` Լոռու մարզում, հունիսի 11-ին Տավուշում էր, հունիսի 12-ին`  Գեղարքունիքում, երեկ` Կոտայքի մարզում, այսօր` Արարատի մարզում, երեկոյան սպասվում է երթ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter