HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Հայաստան» դաշինքը խոստանում է վերանայել վարորդական բալային համակարգը

Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները պետք է ողջամիտ հարաբերակցության մեջ լինեն սահմանված նվազագույն կամ միջին աշխատավարձի հետ։ Այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Մեծամորում նախընտրական հանդիպման ժամանակ։ 

Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե «Հայաստան» դաշինքը պատրա՞ստ է արդյոք թեթևացնել վարորդների բեռը՝ կապված արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների և նշանակված տուգանքների հետ։ 

Քոչարյանի խոսքով՝ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը Հայաստանում բիզնես են դարձել, այդ պատճառով ամեն քայլափոխին տեղադրել են այդ սարքերից։ Երկրորդ նախագահը միևնույն ժամանակ կարևորում է արագաչափերի և տեսանկարահանող սարքերի դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և վարորդների համար զսպող գործոն լինելու հարցում, սակայն ըստ նրա՝ պետությունը չպետք է շահագրգռված լինի շատ մարդկանց տուգանելու համար։ 

«Ամբողջ կոնցեպտը վերանայելու ենք։ Դրսում այդ գումարները փոխանցվում է բնակավայրին, և վերջում հաշվետվություն են ներկայացնում, թե ինչի վրա են ծախսել։ Այսօր ուղղակի գնում է բյուջե, ու ֆինանսների նախարարությունն է տնօրինում այդ գումարները, ինչքան գիտեմ՝ մի մասն էլ ոստիկանությունը։ Պետություն-մասնավոր մի սիստեմ են սարքել, որ և՛ մեկը, և՛ մյուսը շահագրգռգված են եղել շատ մարդ տուգանելու։ Հիմքը պետք է փոխենք, արդար հիմքի վրա չի դրվել։ Մարդկանց տուգանելով չպետք է բյուջե լցնես»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստան» դաշինքի չորրորդ համար, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն էլ նշեց, որ իրեն շատ հարցեր են հղում նաև վարորդական բալային համակարգի վերաբերյալ։ Վերջինս խոստացավ, որ անպայման դա էլ են վերանայելու։ 

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter