HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Ազնիվ ասելու ենք զոհերի և անհետ կորածների թիվը»

Իշխանության գալու դեպքում «Հայաստան» դաշինքը խոստանում է հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորածների թիվը։ Այս մասին Մեծամորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե ինչ ժամկետներում կհրապարակվեն այդ թվերը։

Երկրորդ նախագահն ասում է, թե մինչև հիմա չի հասկանում՝ իշխանությունը տիրապետու՞մ է այդ թվերին և չի հրապարակում, թե՞ պարզապես չի տիրապետում այդ թվերին։ 

«Անկեղծ եմ ասում՝ ես չգիտեմ ո՛չ զոհվածների թիվը, ո՛չ անհետ կորածների թիվը, ո՛չ էլ՝ գերիների։ Անընդունելի է, որ 8 ամիս անց մեր հանրությունը չի տիրապետում այդ թվերին։ Դրա համար ես չգիտեմ այդ հարցին ոնց պատասխանեմ, որովհետև եթե թվերը կան, ապա իշխանության գալու հաջորդ օրը հրապարակելու ենք, իսկ եթե չկան, ապա պետք է այդ թվերի ճշգրտման համար աշխատանք կատարենք։ Բայց շատ ազնիվ ասելու ենք՝ այսքան զոհ կա, այսքան անհետ կորած»,- ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն։

Քոչարյանի խոսքով՝ թվերը պետք է բաց լինեն, և սա այն հարցը չէ, որ պետք է գաղտնիության ռեժիմում պահել, քանի որ մարդկանց մոտ կասկածներ են առաջանում և դավադրություան տեսություններ են ստեղծվում։ 

Նշենք, որ «Հայաստան» դաշինքն այսօր՝ քարոզարշավի 8-րդ օրը, Արմավիրի մարզում է։ Բացի Մեծամորից դաշինքի ներկայացուցիչները հանրահավաք են անցկացրել Էջմիածնում և հանդիպում՝ Քարակերտում։ Եվս մեկ հանրահավաք նախատեսված է մարզկենտրոն Արմավիրում։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter