HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արամ Մանուկյան․ «Ղարաբաղում պարտվել ենք, Հայաստանը կորցնում է իր պետականությունը»

«27-ի (25-խմբ.) մեջ մի քաղաքական ուժ կա, որը դառը ճշմարտությունն է ասում, դա մենք ենք։ Պատերազմը չի ավարտվել, պատերազմի հետևանքներն առկա են։ Աշխարհում չկա երկիր, որ 200 հոգի գերի ունենա, և նրանց մեջ լինեն կանայք։ Աշխարհում չկա մի երկիր, որի տարածք է մտնում թշնամին և ձայն հանող չկա։ Սեղանին դրված են փաստաթղթեր, սպասվում են փաստաթղթեր, որի դեպքում, հատկապես՝ Նիկոլի ընտրության ժամանակ, Հայաստանը կորցնելու ենք կտոր-կտոր»,- հունիսի 14-ին շարունակվող քարոզարշավի ընթացքում հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ եթե պետությունն ուժեղ լիներ, աջակիցներ ունենար, միջազգային կառույցներն աջակցեին, գերիները վաղուց պետք է վերադարձած լինեին։

«Ղարաբաղում պարտվել ենք, Հայաստանն է ձեռքից գնում, Հայաստանը կորցնում է իր պետականությունը։ Սա է վտանգը»,- ասաց նա։

Մանուկյանը հիշեցրեց Հրանտ Մաթևոսյանի խոսքը հայրենիքի մասին՝ ոչ մեկ երաշխավորված չէ, որ ունենալու է հավերժ հայրենիք․ «Հայրենիք կարող ես ամեն օր կորցնել, եթե երկրի ղեկավարը պատուհաս է։ Այս պահին մեր երկրի ղեկավարը չարիք է երկրի համար, որովհետև ադեկվատ չէ, հավասարակշռություն չունի, ոչ մեկի հետ չի խորհրդակցում։ Հստակ ձեզ ասում եմ՝ Ղարաբաղում պատերազմ կարող էր չլինել, ինքն էլ է խոստովանել (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ․), Ղարաբաղում պատերազմը կանխարգելելի էր»։

ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ Ռուսաստանը բազմիցս, առնվազն՝ 3-5 անգամ ասել է՝ կանգնեցրեք պատերազմը՝ Հադրութն ու Շուշին պահելով, սակայն Փաշինյանը չի լսել։ 

Մանուկյանի պնդմամբ՝ եթե այսպես շարունակվի, 5 տարի հետո Հայաստանում մարդ չի ապրելու։

«Մյուս չարիքն էլ, որ մարտի 1-ի կազմակերպիչն է, գլխավոր ամբաստանյալը, քրեական աշխարհի հայրը։ Զգացե՞լ եք քրեական աշխարհը ոնց է ոգևորվել Քոչարյանին աջակցելու համար, ինչ միջոցներ են կիրառում, քանի տեղ են շտաբ բացում։ Ո՞ւր է գալիս Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլից վրեժ լուծելու, որ իրեն ԿԳԲ-ի պադվալում պահել ա։ Ուրիշ մոտիվացիա չունի։ Հունիսի 21-ին Ռոբերտ Քոչարյանը հանրահավաքի, ըմբոստացման հայտ է ներկայացրել։ Պարզ չէ՞, որ Նիկոլն էլ պատասխանելու է։ Երկու հատ բոքս, երկու կրակոց, ո՞ւր կգնա երկիրը։ Եվ սա էն վիճակն ա, որից հաճույքով Ադրբեջանը կօգտվի։ Ադրբեջանի համար այսպիսի նպաստավոր վիճակ, ինչպիսի քաղաքական գզվռտոց է Հայաստանում, չէր կարող լինել։ Եվ էս վիճակում միակ ռեալ լուծումը, միակ տարբերակը, որ երկիրը կբերի հանգիստ, կանխատեսելի վիճակի, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքն է։ 26-ը (25-խմբ.) գումարվեն, Լևոնի փորձառությունը, գիտակցությունն ու իմաստնությունը չունեն, սա է իրականությունը։ Միացեք մեզ, միացեք հանուն Հայաստանի պետության։ Ինչքան մենք շատ ձայն հավաքենք, այդքան հետագա բախումները քիչ կլինեն»,- եզրափակեց Մանուկյանը։ 

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (1)

David Davidian
The "Plague" began as the Soviet Union was disintegrating. The self-proclaimed leaders of Armenia decided it was easier to plunder Armenia than to install the best and brightest to serve a grand national strategy. After all, the KGB and cowboy oligarchs knew that incompetence has its advantages and certainly didn't want any diasporan competition. The policy serves the interests of those profiting most by the selective enforcement of the law yet tolerated by most of the population. When the conspicuous accumulation of wealth overshadows national security concerns, we all lose. It should not be surprising how easily foreign money, with its political influence and counter-intelligence activities, has flourished in Armenia. A culture created as late as 1991, starting with privatization voucher corruption, cheating in school, tax evasion, friends in high places, stealing land, business-interests oligarchs in law-making positions in Parliament, have permeated all levels of the government, military, and media. The system enjoys childish mafia-sounding names for Members of Parliament. Armenians expect others to take us seriously when we don't take ourselves seriously. Wars have been lost for less! Armenia had a mandate to be smarter than those whose goal is to reduce Armenia to an Ottoman backwater. We failed, and all those in government since 1991 are fully culpable. Yerevan, Armenia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter