Գրանցվել է կորոնավիրուսի 82 նոր դեպք. մահացել է 1 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 82-ով՝ ընդհանուր կազմելով 223 805 : Նախօրեին կատարվել է 3784 թեստավորում (ընդհանուր՝ 1 131 239): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 1 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 4489 է:
Առողջացել է ևս 227 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 215 455-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2767 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել