HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Բժշկական սարքավորումների ստանդարտների ցանկը թարմացվել է, դեղերի կրկնափորձաքննությունը՝ կրճատվել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փոփոխություններ է մտցրել բժշկական սարքավորումների ստանդարտների ցանկնում, որոնք կամավորության սկզբունքով՝ ամբողջական կամ մասնակի կիրառման արդյունքում ապահովում են բժշկական սարքերի համապատասխանությունը անվտանգության և արդյունավետության ընդհանուր պահանջներին, ինչպես նաև՝ դրանց մակնշման և պիտակավորման պահանջներին և դրանց կիրառման գործնական փաստաթղթերին:

Մասնավորապես, փոփոխվել են 8 ստանդարտներ, որոնք փոխարինվել են ավելի արդիական տարբերակներով, ավելացվել է 8 նոր ստանդարտ և չափագրման մեկ մեթոդիկա, հանվել են 7 հնացած ստանդարտներ։

Նորերը, ըստ ԵՏՀ-ի, համապատասխանում են բժշկական արտադրանքների անվտանգության և արդյունավետության ժամանակակացի պահանջներին։

 

Կկրճատվել են դեղարտադրության տեղափոխման ժամանակ կատարվող կրկնափորձաքննությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել նաև դեղերի արտադրության և վերլուծական մեթոդների կիրառման ուղեցույցին, որը պետք է կիրառվի ԵԱՏՄ երկրներում։

Այդ փաստաթուղթը, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտա դեղարտադրության ժամանակ կրճատել կրկնակի իրականացվող փորձաքննությունները ՝ առանց դրանց որակի վատթարացման և անվտանգության խախտման:

Ձեռնարկը կարգավորելու է դեղերի արտադրական գործընթացը՝ մի տեղից մյուսը տեղափոխելու ժամանակ, հատկապես՝ որակի վերահսկման մասով։ Բացի այդ, դրանով կարգավորվելու է գործընթացի փաստաթղթային ձևակերպումն ու դրա իրականացման հաջորդականությունը։

Փաստաթուղթը կարող է օգտագործվել նաև այլ ոլորտներում, օրինակ, կենսաբժշկության մեջ, կլինիկական լաբորատորիաներից վերլուծական մեթոդիկաներ տեղափոխելիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter