HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանին առաջարկեցին Դավիթ Մաթևոսյանին հետմահու ազգային հերոսի կոչման արժանացնել

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը թիմակիցների և համակիրների հետ քայլերթ է իրականացնում Մեղրիում: Քայլերթի ժամանակ նրան մոտեցավ մի քաղաքացի, ով ներկայացավ որպես պահեստազորի գնդապետ Բագրատ Զաքարյան և առաջարկեց Դավիթ Մաթևոսյանին հետմահու ազգային հերոսի կոչման արժանացնել: Նա պնդեց, որ խնդրանքը ներկայացնում է մեղրեցիների մեծամասնության անունից և հավելեց, որ Մաթևոսյանն իր ամբողջ կյանքը նվիրել է պետականաշինությանը և երբեք ոչ մի կառավարության կողմից չի գնահատվել:

Փաշինյանն արձագանքեց` Դավիթ Մաթևոսյանն իր ընկերն է եղել, այն կարծիքին է, որ արժանի պարգևատրում է, սակայն չի ցանկացել նման որոշման հանգել ընկերական հարաբերության տրամաբանության շրջանակում:

«Ուզում եմ իմանաք, որ մահվանից ոչ շատ առաջ նրա հետ հանդիպում եմ ունեցել, մենք խոսակցություն ենք ունեցել` նրան պետական խնդիրների ներգրավման կատարման հարցով»,- ասաց Փաշինյանը: Նա շնորհակալություն հայտնեց այդ առաջարկի համար` ընդգծելով, որ այս պահին չի կարող ասել, թե ինչ որոշում կլինի, սակայն վստահեցրեց` հարցը կդիտարկվի:

Հիշեցնենք, որ հասարակական-քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը եղել է Արցախյան պատերազմի մասնակից, 2008 թվականի Մարտի 1 -ի գործով դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, սակայն 2009 թվականի հունիսի 22-ին համաներմամբ ազատ է արձակվել: Զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում` 2020 թվականի հոկտեմբերի 23-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter