HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ժնևում մեկնարկել է Բայդեն-Պուտին հանդիպումը

Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Սա երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումն է՝ Բայդենի ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։ Մինչ այդ Պուտինը 2018 թվականին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ։

Թե՛ Միացյալ Նահանգներում, և թե՛ Ռուսաստանում այս հանդիպումից էական առաջընթաց չեն ակնկալում։ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը նախկինում արդեն հանդիպել են, սակայն այդ ժամանակ նրանք չէին զբաղեցնում նախագահների պաշտոնները։ Հանդիպումը կայացել է 2011 թվականին, երբ Բայդենը Բարաք Օբամայի վարչակազմում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, իսկ Պուտինը Ռուսաստանի վարչապետն էր։ 

Հանդիպումը կտևի մի քանի ժամ։ Սկզբում կկայանա երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, իսկ այնուհետ կլինի ընդլայնված կազմերով հանդիպում, որին դարձյալ կհաջորդի առանձնազրույցը։ 

Հանդիպումից առաջ Բայդենն ու իր վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ԱՄՆ նախագահը Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի սպառազինությունների վերահսկման, ուկրաինական հակամարտության, Ալեքսեյ Նավալնու, հաքերային հարձակումների հետ կապված հարցերը։ 

Իր հերթին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել էր, որ ժնևյան հանդիպման ժամանակ առաջնորդները կքննարկեն նաև արցախյան հիմնախնդիրը։ 

Հիշեցնենք, որ բանակցություններն ընթանում են Ժնևի Լա Գրանժ առանձնատանը։ Այնտեղ 1985 թվականին կայացել էր նաև ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հանդիպումը։

Լուսանկարը՝ Saul Loeb / AFP / Scanpix / LETA

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter