HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնալ ընտրության խղճով, գիտակցաբար և հանուն Հայաստանի. «5165» շարժումը՝ Տավուշում

Նախընտրական քարոզարշավի 9-րդ օրը՝ հունիսի 15-ին, «5165» շարժման հիմնադիր անդամները Տավուշի մարզում էին։ Անվտանգ և հզոր երկրի կառուցման բանաձև, բարձր որակի կրթություն և հայ մշակույթի պահպանում ու տարածում. ահա այն հիմնական թեմաները, որոնց շուրջ քաղաքացիների հետ զրուցում էին «5165» շարժման անդամները։ Մարզային այցի առաջին կանգառը Բերդ քաղաքն էր, որտեղ շարժման անդամները նախ այցելեցին Սուրբ Հովհաննես եկեղեցի, որից հետո ազգային ոգին ու արժեքները կարևորելու սկզբունքով՝ մշակութային միջոցառմամբ մեկնարկեցին քարոզարշավը։

Շարժման համահիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն ասաց. «Մենք բոլոր մեր հանդիպումները սկսում ենք Գուսան Հայկազունու «Հայե՛ր, միացե՛ք» երգով, քանի որ միանալու ժամանակն է իսկապես։ Ձեզ եմ ներկայանում քաղաքական գործչի կարգավիճակով, և դա անհրաժեշտությունից դրդված է, քանի որ պատերազմից հետո բոլորս հասկացանք, որ անկախ մեր մասնագիտությունից, պետք է հիմա լինենք երկրի պահպանման գործին լծված: Պետք է գնալ ընտրության խղճով, գիտակցաբար և հանուն հայի ու Հայաստանի»:

«5165» շարժման հիմնադիր անդամ, իրավաբան Վարդան Քալանթարյանն էլ կարևորեց այն, որ նախորդ տարիների ընթացքում շատ սխալներ կան արված, բայց «5165»-ը չի լինելու այն հերթական քաղաքական ուժը, որը փորձում է գալ իշխանության անձնական խնդիրները լուծելու և անձնական շահը ապահովելու համար, այլ լուծում է առկա խնդիրները: Խոսելով խնդիրները լուծելու ռեսուրսների ու հնարավորությունների մասին՝ Քալանթարյանն ասաց. «Թիմում կան երիտասարդ, բանիմաց, կիրթ ու իրենց ոլորտում հաջողության հասած մարդիկ, ովքեր իրենց գիտելիքը կծառայեցնեն հանուն Հայաստանի»:

Այնուհետ Բերդավանում և Իջևանում ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագիրի դրույթները, բաժանեցին Կարին Տոնոյանի նամակը, որով նա կոչ է անում պարտադիր մասնակցել ընտրություններին և չթողնել, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների և երկրի ապագան:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter