
Սահմանամերձ Որոտան. նոր իրականություն (ֆոտոպատմություն)
Գորիս խոշորացված համայնքի մեջ ընդգրկված Որոտան գյուղում բնակիչները զբաղված են առօրյա գործերով:
Գորիսում բնակվող Պետրոսյանների ընտանիքը եկել է Որոտան՝ իր ամառանոցում թութ թափ տալու:
Նրանց այգին գտնվում է Գորիս-Որոտան ճանապարհի անմիջական հարեւանությամբ: Այս ճանապարհի 3,6 կմ-ը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքով:
Հավաքված թթի մի մասը կդնեն սեղանին, մնացածից օղի կթորեն:
Ճանապարհի վրա տեղակայված ադրբեջանական հենակետից 1,2 կմ-ի վրա է գտնվում Որոտանի կասկադի «Տաթեւ» հէկը:
Որոտանի վարչական տարածքի մի մասը պատերազմից հետո GPS-ով կատարված «ճշգրտումներից» հետո անցել է թշնամուն: Այսօր իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղադրված են երկու հակամարտող կողմերի դրոշները:
Գյուղացիները բողոքում են, որ անասունները պարբերաբար բնազդով արածելու են գնում դեպի տարածքներ, որոնք այսօր գտնվում են թշնամու վերահսկողության տակ:
Պատերազմից հետո սահմանամերձ դարձած գյուղում եւս զգացվում է նախընտրական շունչը:
Մեկնաբանել