HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը Ռուսաստանի կողմից Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու մտադրություն չի տեսնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու մտադրություն չի տեսնում։ Ըստ նրա՝ Մոսկվան դրական է վերաբերվում դրա ստեղծման գաղափարին։ 

«Մենք կարծում ենք, որ Զանգեզուրի միջանցքի ծրագիրը շատ կարևոր է և աջակցում ենք դրան։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը, սրա հետ կապված, կարող է ինչ-որ անհամաձայնություններ ունենալ կամ մտադրություն ձգձգելու դրա իրագործումը։ Լրիվ հակառակը, Ռուսաստանը շատ պատրաստակամ է տրամադրված միջանցքի հարցում»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է թուրքական NTV հեռուստաընկերությունը։ 

Վերջինս ընդգծել է, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի նախագահը նախատեսում է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Շուտով ես էլ կհանդիպեմ Պուտինի հետ»,- նշել է Էրդողանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրել է Հարավային Կովկասում վեցակողմ հարթակի շրջանակներում համագործակցության մասին, որին պետք է մասնակցեն Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։ 

Այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը Սյունիքի մարզի տարածքով պետք է կապի Ադրբեջանն ու Նախիջևանը։ Բաքուն պնդում է, որ անկախ Հայաստանի կամքից, մտադիր է հասնել դրա ստեղծմանը, նույնիսկ ռազմական ճանապարհով։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը քննադատել էր Բաքվի այս հայտարարությունը՝ նշելով, որ այն կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանություններ (1)

Ovsanna
First of all, the Zangezur corridor has nothing to do with Russia and Turkey in the first place. It's about Armenia's rights and decisions. The idea mentioned by Baku that "regardless of the will of Armenia, it intends to get the corridor created, even by military means." is an obvious call for terrorism and violation of simple human rights. This proves one more time the aggressive and unjust behavior Azerbaijan and Turkey have toward Armenia.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter