
Անի Խաչատրյան․ «Այո՛, շահագործելու ենք Ամուլսարը»
«Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանը վստահեցնում է, որ եթե խորհրդարան մուտք գործեն և կոալիցաիաներ կազմելու հարց առաջանա, ապա բացառված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի հետ համագործակցությունը։ Այս մասին Անի Խաչատրյանն ասաց «Հետք»–ի հետ զրույցում՝ չբացառելով, որ կարող են կոալիցիա կազմել «Պատիվ ունեմ» դաշինքի հետ, բայց «Հայաստան» դաշինքի հետ ոչ մի դեպքում չեն համագործակցի։
«Հանրապետություն» կուսակցությունն իշխանության գալու դեպքում խոստանում է զարկ տալ հանքարդյունաբերությանը՝ դրանով զագացնել տնտեսությունը և հզորացնել բանակը։
«Այո՛, շահագործելու ենք Ամուլսարը։ Մենք բազմիցս ենք դրա մասին ասել, չենք թաքցնում։ Մենք փորձելու ենք ՀՀ–ի բոլոր հանքերին աջակցել որպես պետություն։ Մեր տեսած լուծումներում դա միակ լուծումն է, որ թռիչքային, արագ ֆինանսական հարց կլուծի, որովհետև մեզ շատ արագ զինվել է պետք»,– ասաց Անի Խաչատրյանը։
«Հանրապետություն» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածուի հետ խոսել ենք Հայաստանի արտաքին քաղաքականության, Արցախի անվտանգության, գերիների վերադարձի և այլ հարցերի մասին։
Առավել մանրամասն՝ դիտեք ստորև տեսանյութում։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել